▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:

 

 
 

 

 

 

 

 

 

«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների ընթացքում մեծ աջակցություն ցուցաբերեցին Լոս Անջելեսի ու Գլենդելի մեր հայրենակիցները: Հույս ունենք, որ հետհեղափոխական շրջանում այդ աջակցությունն իր բովանդակությամբ կլինի ներառական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ Երևանի ու Գլենդելի միջև կապերն առաջիկայում էլ ավելի կամրապնդվեն: 

 

 

 

 

 

 

 

 

Իր հերթին, Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլենդելի հայ համայնքի մոտ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ոգևորությունը շատ մեծ է՝ կապված նոր իրավիճակի, լեգիտիմ կառավարության առկայության և այլ հանգամանքների հետ: «Մեր հայազգի բնակիչներն անհամբեր սպասում են առարկայական զարգացումների:

 

Համոզված եմ, որ կան համագործակցության շատ ուղղություններ, պետք է գտնենք ամենաարդյունավետ տարբերակներն ու կարողանանք լավագույն արդյունքներ ապահովել»,- ասել է Գլենդելի հայազգի քաղաքապետը:

Զրուցակիցները կարևորել են այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն հայրենադարձության ապահովմանն ու սփյուռքում հայապահպանությանը:

 

Կարդացեք նաև՝ Գլենդելի հայազգի բնակիչներն անհամբեր սպասում են առարկայական զարգացումների. Զարեհ Սինանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին