ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Իտալիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Պատվիրակության կազմում 28 մարդ է, որից 7-ն անվտանգության աշխատակիցներն են, 6-ը՝ լրագրողներ եւ օպերատորներ:
Պաշտոնական այցը տեղի է ունենալու նոյեմբերի 20-22-ին (նոյեմբերի 20-ին՝ Վենետիկ, նոյեմբերի 20-21-ը՝ Միլան, նոյեմբերի 21-22-ը՝ Հռոմ):
Նիկոլ Փաշինյանի՝ գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի վարչապետի պարտականությունների կատարումը դրվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: