▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանն, առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել։

Այս մասին  ՀԺ-ի հետ զրույցում ասել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Թեստերը հանձնել են առավոտյան, պատասխանները մոտ 5-6 ժամից կարելի է սպասել: Այսինքն երեկոյան»,-ասաց Գևորգյանը: Խոսնակը նաեւ նշեց, որ վարչապետն ու տիկինը շարունակում են մեկուսացված մնալ Սևանում:

Հիշեցնենքոր այսօր առավոտյան թեստ հանձնելու մասին վարչապետը դեռ երեկ երեկոյան էր տեղեկացրել  Ֆեյսբուքի ուղիղ եթերում: «Մենք այսօր վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել, այսինքն՝ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Աննան, ինչպես գիտեք,մարտի 7-ին  հանդիպում էր ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, և նրանց ողջագուրվելու լուսանկարը կա հրապարակված: Այս ամենից հետո եկանք Սևանում մեկուսանալու, և առաջին գործողությունը, որ արել ենք, մեր ջերմությունները չափելն էր: Ջերմություն չունեինք։ Մի քանի անգամ չափել ենք, կրկին չկար ջերմություն։ Հետո եղավ Բրազիլիայի նախագահի պաշտոնական հերքումը: Հայտնել էր, որ թեստի արդյունքը բացասական է եղել: Բայց ամեն դեպքում մեկուսացված կմնանք մենք, իսկ վաղն առավոտյան թեստ կհանձնենք, համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է»,- ասել էր վարչապետը։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին