Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Էն, որ ադրբեջանցիների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության համար չարախնդացողների մեջ հազարավոր հայեր կան, դրա հիմնական պատասխանատուն էն կեղտոտ քարոզչությունն է, որ սանձազերծել էր Վարդանյանի դեմ նիկոլական պրոպագանդան՝ մի քանի անբարո մարդկանց գլխավորությամբ։
Էն, որ քաղաքական դաշտը ամայացել է այնքան, որ իշխանության մաս դառնալու լուրջ հայտ են ներկայացնում խայտառակ հայհոյախոս կերպարները, հետեւանքն է շատ թե քիչ լուրջ քաղաքական մրցակիցներին հեղինակազկելու նիկոլական հետեւողական քաղաքականության։
Նրանք էս ամենի պատասխանն իհարկե տալու են, բայց արանքում անդառնալի կորուստներ ենք ունենում։
Թարմացված․ «ՀայաՔվե» նախաձեռնության հայտարարությունը․ «Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին։ |
Թարմացված․ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամեն ինչ էլ ակնհայտ է. սամվելը բաբայանն ադրբեջանցիներին ձեռքով բարևել է, որովհետև հետները սերտ բարեկամական կապի մեջ է ու ի սկզբանե էլ պարզ էր, թե ինչու էր մի քանի ամիս առաջ Արցախում նախագահ ուզում դառնալ: |
Թարմացված․ Ադրբեջանցի սահմանապահների կողմից կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հյուպատոսական հասանելիության հարցով զբաղվելու է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացու իրավունքները, այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրին։
Թարմացված․ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին, ու ինչ վիճակում է նա։