«Հայաստանում ռազմական դրություն պահելու իմաստը բացառապես ընդդիմադիրներին ճնշելու և ընդդիմադիր առաջնորդներին պահելու համար է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Օնիկ Գասպարյանը պետք է ԳՇ պետի պարտավորութուններն ամբողջությամբ իր վրա վերցնի։ Պետք է նաև բարձրաձայնի այն մասին, որ այս պարագայում Հայաստանում ռազմական դրության կարիք չկա․․․ Թե չէ Նիկոլը գնում է Մոսկվա, ասում է՝ մենք արդեն նոր էջ ենք բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում, լոխ լավ ա, այսպես ասած, իսկ հետո ռազմական դրություն է պահում․․․Չհասկացանք․․․ Այս տեսակ էժանագին, անբարո, պրիմիտիվ ստեր, մանիպուլյացիաներ մենք շատ ենք տեսել»,- նշեց Աշոտյանը։