▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի իշխանության վերարտադրումը կործանում կլինի». Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Փաշինյանի իշխանության վերարտադրումը կործանում կլինի Հայաստանի և Արցախի համար:
«Նիկոլի իշխանության վերարտադրումը կործանում է Հայաստանի համար:

Ելնելով դրանից՝ ՀՅԴ-ն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել են հանդես գալ միասնական ճակատով եւ ձեւավորել «Հայաստան» դաշինքը»,-հայտարարեց Սաղաթելյանը:

Նա նշեց, որ պատրաստ են խոսել անցյալից, բացթողումներից ու սխալներից, բայց այժմ իրենց պայքարը Հայաստանի ներկայի և ապագայի է. «Դուք այսօր Հայաստանի հաղթողների կողքին ենք, հաղթանակ կերտած մարդկանց կողքին ենք: Մենք Հայաստանին բերելու ենք նոր հաղթանակներ: Մենք գալիս ենք Հայաստանում ապահովելու ազգային արժանապատվություն, համերաշխություն, ապահովելու զարգացում եւ սոցիալական արդարություն, գալիս ենք կերտելու ապրելու Հայաստան, գալիս ենք համախմբելու Հայաստանի, սփյուռքի, ողջ հայության ներուժը հանուն հայ ժողովրդի ապագայի: Մենք երաշխավորում ենք պաշտպանված սահմաններ, անվտանգ հայրենիք: Մենք երաշխավորում ենք, որ ՀՀ քաղաքացու կյանքի վրա տեղի է ունենալու զգալի եւ տեսանելի փոփոխություններ: Մենք երաշխավարում ենք արդարություն, ազատություն, համերաշխություն»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառումն ամբողջությամբ դիտեք այս հղումով: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին