Այսօր Ֆրանսիայի հյուսիսային Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում երկու անհայտ անձինք պատանդներ են վերցրել: Նախնական տվյալնեևով, պատանդները թվով հինգն են եղել՝ հոգևորականը, երկու միանձնուհի ու եկեղեցու երկու ծխական:
Ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով երկու ահաբեկիչն էլ սպանվել են:Զոհվել են նաև պատանդներից երկուսը: Նշվում է, որ ահաբեկիչները զինված են եղել դանակներով:
Ներկա պահին Ֆրանսիայում գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը սահմանվել է անցած տարվա նոյեմբերին, և որի գործողության ժամկետը երկարաձգվել է Նիսում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: