▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր բացթողումներ Գյումրիում Ավետիսյանների սպանության գործում

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործում ի սկզբանե հասարակական ուշադրության ու հետաքրքրության կենտրոնում էր այն հարցը, թե երբ է ռուսական կողմը, այսինքն՝ 102 ռազմաբազայի ղեկավարությունը հայաստանյան կողմին հայտնել, որ ռազմաբազայից զինվոր է փախել....

Դեպքին հաջորդող մի քանի օրերին ՀՀ տարբեր կառույցներից (Շիրակի մարզպետարան, ՀՀ դատախազություն, Քննչական կոմիտե, Ոստիկանություն) հնարավոր չէր լինել պաշտոնական ու կոնկրետ պատասխան ստանալ այս հարցին, քցում էին իրար վրա....

Ի վերջո, օրեր անց ՀՀ ոստիկանապետը Գյումրիում՝ պատասխանելով լրագրողների հարցին, իր տեղակալների ներկայությամբ ու վերջիններիցս մեկի հուշմամբ, հայտարարեց, թե ռուսական կողմը հայկական կողմին զինծառայողի փախնելու մասին տեղեկացրել է 10.05-ին...Եւ սա համարվում էր պաշտոնական տվյալ...

Սակայն այսօր, Գյումրիում տեղի ունեցող հանրային քննարկման ժամանակ, Քաղաքացիական իրազեկում կազմակերպության համակարգող Դանիել Իոնիսյանը հայտնեց, որ ինքը այս հարցող գրավոր հարցում է ուղարկել ոստիկանություն՝ ոստիկանապետի անունով, որտեղից պատասխան է ստացել, որ ռուսական կողմը զինծառայողի փախուստի մասին հայկական կողմին հայտնել է ժամը 8.00-ին: Պատասխանը եկել է փոխոստիկանապետներից մեկի անունից...

Այսինքն, դուրս է գալիս, որ կամ սխալ էՎովա Գասպարյանի ասած 10.05-ը, կամ հարցման մեջ նշված 8.00-ն: Ուրեմն՝ ժամային այս պատնության մեջ մի բան այն չէ, ինչ-որ բան փորձում են հարմարեցնել ինչ-որ կողմից թելադրվող,մատուցվելիք սցենարի: Դրանից խուսափելու համար, հարկ է, որ այս հարցը աչքաթող չարվի ու մանրակրկտորեն պարզվի, որպեսզի գործի քննությունը չհայտնվի ինչ-որ կողմից թելադրվող թակարդում....
Համլետ Կիրակոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին