▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր գովազդային վահանակներ՝ Մասաչուսեթսում

 

«Խաղաղության արվեստ» կազմակերպությունը (Peace of Art, Inc.) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երեք նոր գովազդային վահանակներ է տեղադրել Բոստոնի շրջանում,- գրում է Asbarez-ը:
 
Թվային այս նոր վահանակները տարբերվում են իրարից դիզայնով, բայց ոչ բովանդակությամբ: Բոլոր վահանակները հարգանքի տուրք են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երկու թվային վահանակ տեղադրված են Մասաչուսեթսի Ֆոքսբորո, իսկ երրորդը՝ Փիբոդի քաղաքներում:
 
Վահանակներից մեկի սև ֆոնին գրված է «1915-2015թթ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից»: «Genocide» բառի «O» և «C» տառերն ընդհանրացված են խոցված կարմիր սրտով, որը խորհրդանշում է ազգի սիրտը, իսկ խոցվածությունը՝ ազգի 1.5 մլն անմեղ զոհերին, ում վերքերը շարունակում են արնահոսել իրենց սերունդների միջով:
Մեկ այլ թվային վահանակի վրա գրված է «Ես հիշում եմ և պահանջում. 1915-2015թթ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից»: «Genocide» բառի «O» տառը փոխարինված է անմոռուկ ծաղիկով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական խորհրդանիշով: Ծաղիկն ունի 5 թերթիկներ, որոնք խորհրդանշում են 5 մայրցամաքները, որտեղ ապաստան են գտել և բնակություն հաստատել Ցեղասպանությունից փրկվածները: Այն նաև խորհրդանշում է ամբողջ աշխարհի հայերի ցավը՝ միավորված ճանաչման և արդարության պահանջով:
 
«2015թ.-ի հունվարից «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը 10 վահանակներ է տեղադրել Միացյան Նահանգներում: Չիկագո, Սիեթլ, Փիբոդի, Շարոն և Ֆոքսբորո քաղաքներում: Ամբողջ տարվա ընթացքում կազմակերպությունը շարունակելու է տեղադրել գովազդային վահանակներ Միացյալ Նահանգներով մեկ», – ասել է «Խաղաղության արվեստ» կազմակերպության հիմնադիր տնօրեն Դանիել Վարուժան Հեճինյանը:

«Խաղաղության արվեստ» կազմակերպությունը (Peace of Art, Inc.) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երեք նոր գովազդային վահանակներ է տեղադրել Բոստոնի շրջանում,- գրում է Asbarez-ը: Թվային այս նոր վահանակները տարբերվում են իրարից դիզայնով, բայց ոչ բովանդակությամբ: Բոլոր վահանակները հարգանքի տուրք են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երկու թվային վահանակ տեղադրված են Մասաչուսեթսի Ֆոքսբորո, իսկ երրորդը՝ Փիբոդի քաղաքներում: Վահանակներից մեկի սև ֆոնին գրված է «1915-2015թթ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից»: «Genocide» բառի «O» և «C» տառերն ընդհանրացված են խոցված կարմիր սրտով, որը խորհրդանշում է ազգի սիրտը, իսկ խոցվածությունը՝ ազգի 1.5 մլն անմեղ զոհերին, ում վերքերը շարունակում են արնահոսել իրենց սերունդների միջով: Մեկ այլ թվային վահանակի վրա գրված է «Ես հիշում եմ և պահանջում. 1915-2015թթ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից»: «Genocide» բառի «O» տառը փոխարինված է անմոռուկ ծաղիկով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական խորհրդանիշով: Ծաղիկն ունի 5 թերթիկներ, որոնք խորհրդանշում են 5 մայրցամաքները, որտեղ ապաստան են գտել և բնակություն հաստատել Ցեղասպանությունից փրկվածները: Այն նաև խորհրդանշում է ամբողջ աշխարհի հայերի ցավը՝ միավորված ճանաչման և արդարության պահանջով: «2015թ.-ի հունվարից «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը 10 վահանակներ է տեղադրել Միացյան Նահանգներում: Չիկագո, Սիեթլ, Փիբոդի, Շարոն և Ֆոքսբորո քաղաքներում: Ամբողջ տարվա ընթացքում կազմակերպությունը շարունակելու է տեղադրել գովազդային վահանակներ Միացյալ Նահանգներով մեկ», – ասել է «Խաղաղության արվեստ» կազմակերպության հիմնադիր տնօրեն Դանիել Վարուժան Հեճինյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին