▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Հաճնում մահացած երեխաներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Նոր Հաճնում մահացած երեխաներից 2-ը   հանդես էին գալիս «Արարատ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմում: Այս մասին հայտնում են ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում:

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից մահացել են 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռները:

Մահացածներից թվում էին Ժաննա և Սերինե Միրոնյուկները, որոնք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին:

«Արարատ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած ընտանիքի հարազատներին և բարեկամներին»,- գրված է էջում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

Կարդացեք նաև՝ Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն ազատ արձակեն՝ զավակների թաղմանը մասնակցելու համար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին