▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Հայաստանում պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել. Ավինյան

Հ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությանը, նշեց, որ նոր Հայաստանում պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել:

Այս մասին Ավինյանն ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովի ընթացքում:

«ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է և, կարծում եմ, նաև գործով ապացուցել է, որ նոր Հայաստանում տնտեսական գործունեության դաշտն ազատականացված է և բաց, պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել, և տնտեսավարողները կարող են զբաղվել իրենց նախընտրած գործունեությամբ: Ազատ և բարեխիղճ մրցակցության ապահովումը մեր կառավարության առաջնահերթություններից է, իսկ մրցակցությունը, իր հերթին, տնտեսության շարժիչ ուժն է: Այն նպաստում է տնտեսական աճին և խթանում նորարարությունը: 2018 թ. քաղաքական վայրիվերումների գործընթացքում 5.2% տնտեսական աճի ցուցանիշը, և 2019 թ. այդ նույն ցուցանիշի 7% լինելը խոսում է հենց այն մասին, որ այս ուղղությամբ նույնպես իրականացվել են խորքային փոփոխություններ»,- ասաց Ավինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին