▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր կրքեր Բավքում. Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել է ԼՂՀ-ում հանրաքվեի անհրաժեշտության մասին

 Ադրբեջանում նոր կրքեր են բորբոքվում: Պաշտոնական Բաքուն կրկին ջղզաձգվում է: Իսկ առիթն այս անգամ բավական «ծանրակշիռ» է:

Նախօրեին Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը՝  իրենց իսկ բնորոշմամբ՝  «տարօրինակ» հայտարարություններ է արել՝ «Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը» զեկույցի շրջանակներում: Դեսպանը խոսել է Մեծ Բրիտանիայի կազմից  Շոտլանդիայի դուրս գալու հավանականության մասին՝ զուգահեռներ անցկացնելով ԼՂՀ-ի հետ:

«Այն, ինչ տեղի է ունենում Մեծ Բրիտանիայում, հետաքրքիր է: Շոտլանդիայի բնակչության մի մասը չի ցանկանում լինել Մեծ Բրիտանիայի կազմում:  Սակայն պատերազմ սանձազերծելու փոխարեն ՝ մենք նպատակ ունենք հանրաքվե անցկացնել: Եվ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հստակեցման հարցում ևս ելքը հանրաքվեն պետք է լինի»,- ասել է դեսպանը, ապա հավելել.

«Գոյություն ունի անմիջական հակամարտություն. ոմանք ցանկանում են լինել Ադրբեջանի կազմում, ոմանք ոչ: Մեր դեպքում էլ այդպես է՝  ոմանք ուզում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, ոմանք՝ ոչ: Տեսնենք, թե ինչ կլինի»:

Բնականաբար դեսպանի այս հայտարարությունը խոցել է ադրբեջանցիներին: Ադրբեջանական haqqin.az կայքը նկատում է, որ փաստացի դեսպանը կասկածի տակ է առել Լեռնային Ղարաբաղի ապագան՝ Ադրբեջանի կազմում, ապա շարունկում.

«Շոտլանդիայի ու Ղարաբաղի միջև զուգահեռներ անցկացնող դեսպանի դիրքորոշումն այնքան էլ կոռկետ չէ: Մի՞թե դեսպանի նման խելացի անձնավորությունը չի նկատում 2 Խնդիրների միջև տարբերությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին