▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Կյանքում հանձնաժողովի նախագահը հարձակվել է armtimes.com-ի թղթակցի վրա

Արարատի մարզի Նոր Կյանք համայանքի 18-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանը քիչ առաջ  հարձակվել է armtimes.com-ի ֆոտոթղթակցի վրա, հարվածել տեսախցիկին եւ հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

Բանն այն է, որ այսօր 18/1 ընտրատեղամասում Նոր Կյանք համայնքի ղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանի շտաբի անդամներ Սիփան Փաշինյանը եւ Էդուարդ Աղաջանյանը հանձնաժողովի նախագահի հետ քննարկել են, թե ինչպես կահավորել ընտարատեղամասը: Մեր թղթակիցը տեսանակարահանել է քննարկումը, ինչը զայրացրել է հանձանաժողովի նախագահին եւ մոտենալով նրան հարվածել է տեսախցիկին եւ հայհոյանքներ հնչեցրել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին