▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ Բալահովիտում հնչած կրակոցներից. ձերբակալվել է գյուղապետի եղբոր տղան, իսկ նրա տղան որոնվում է

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Մենդիկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի (մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն) հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 12-ին Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փաստով, ինչի հետևանքով Աբովյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 17-ամյա Թաթուլ Մինասյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչ Ն. Մենդիկյանի որոշմամբ ձերբակալվել է Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Վարդան Կորյունի Գրիգորյանը, իսկ նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Արամ Կամոյի Գրիգորյանը Ոստիկանության և քննչական բաժնի կողմից որոնվում է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալված Վ. Գրիգորյանը սովորում է Երևանի Ֆիզկուլտինստիտուտում, իսկ նրա հորեղբայրը Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանն է։

Ոստիկանների ու քննիչների կողմից որոնվող Ա. Գրիգորյանն էլ Բալահովիտի գյուղապետ Կ. Գրիգորյանի տղան է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին