▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ Դեդ Հասանի սպանությունից

Իտալիայի ոստիկանությունը տեղեկացնում է, որ կարողացել են բացահայտել Դեդ Հասանի սպանության  հնարավոր կազմակերպիչներին:Փոխանցում է Взгляд-ը:

Իտալացի ոստիկանները տեղեկացրել են, որ իրենք  վերծանել են երկու    «օրենքով գողերի»`Տարիել Օնիանիի/Տարո/ ու Մեհրաբ Ջանգվելաձեի /Մերաբ Սուխումսկի/ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը: Նրա մահից մեկ օր առաջ նրանք խոսել են Դեդ Հասանին «վերացնելու» մասին:

Ջանգվելաձեն  Օնիանիի տեղեկացրել է, թե «գողականները» որոշում են, ինչպես վարվել Ուսոյանի հետ:Օնիանին կարճ է պատասխանել.«Վերացրեք նրան, և բոլոր խնդիրները կլուծվեն»:

Իտալիայի օրինապահները գտնում են, որ այս խոսակցությամբ է կայացվել Դեդ Հասանի մահապատիժը: 2013թ-ի հունվարին նա սպանվեց Մոսկվայում:

Ավելի ուշ իտալացիները ձայնագրել են  Տարոյի ու Մեհրաբի ևս մեկ խոսակցություն, որի ժամանակ քննարկվել է այս սպանությունը: «Սա մեր  բոլորի վերածնունդն է: Առաջին քայլն արեցինք»,-ասել են քրեական կլանների պարագլուխները:

Սակայն ՌԴ ՆԳՆ-ն առայժմ թերահավատությամբ է մոտենում Իտալիայի տրամադրած տվյալներին: РИА-Новости գործակալությանը ՌԴ ՆԳՆ տեղեկատվական բաժնից հաղորդել են, որ իրենք իտալական ոստիկանությունից Ասլան Ուսոյանի սպանությանն առնչվող նյութեր չեն ստացել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին