▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր միջադե՞պ հայ և ադրբեջանցի զինվորականների միջև. ՀՀ ՊՆ֊ն լռում է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

Ադրբեջանական թելեգրամյան ալիքները նոր տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են ազերի ասկյարները ծեծում, նվաստացնում, զինաթափում հայ զինվորներին և պարտադրում հեռանալ դիրքից...

Որքան կարելի է կռահել, մեր զինվորներին արգելված է կրակ բացել իրենց վրա հարձակվող ազերի ասկյարների ուղղությամբ...

ՀՀ ՊՆ֊ն մինչև հիմա չի արձագանքել այս տեսանյութին.որևէ մեկը չի պարզաբանել, թե հրապարակված տեսանյութը նոր է արվել, թե հին է, ինչպես նաև որտե՛ղ է արվել...

Հ.Գ.Խնայելով մարդկանց նյարդերը տեսանյութը չեմ հրապարակում:

Հավելենք, որ ՊՆ պարզաբանել է, թե հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի մասին համացանցում տարածվող տեսանյութը հին է:«Շրջանառվող տեսանյութը հին է: Նախորդ տեսանյութից ադրբեջանական կողմն ինչ-որ կտորներ պարբերաբար շրջանառության մեջ է դնում»,-փոխանցել են նախարարությունից: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին