▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր պետից հետո ևս ՍԱՊԾ-ում շարունակվում է կայուն ռեգրեսը

Օրերս գրառում էի կատարել ՍԱՊԾ-ի մասին ու այն ոչ մի կերպ արձագանք չստացավ ՍԱՊԾ-ի կողմից: Հիշեցնեմ, որ նրանք խոսում են քաղաքացու և ՍԱՊԾ համագործակցության մասին, բայց միայն խոսում են։ Ահա ևս մեկ վառ ապացույց.
ի գիտություն ՍԱՊԾ-ի՝ ես նույնպես ՀՀ քաղաքացի եմ: Այո, ես անձամբ իրենց չէի դիմել, բայց այդ գրառումը տեղ էր գտել մի շարք լրատվականներում ու համոզված եմ, որ գերատեսչության աշխատակիցների աչքով ընկած կլինի: խոսեցին ու կարևորեցին համագործակցությունը, բայց այդպես էլ չարձագանքեցին։
Հիմա ևս մեկ խնդիր կա, որի մասին շուտով կխոսեն ՍԱՊԾ ներկայացուցիչները։ Այն վերաբերում է ԲԻՈ կաթնամթերքին, որմ առկա է մեր շուկայում: Բանից պարզվում է՝ ԲԻՈ սերտիֆիկացում չանցած ապրանքները շատ հանգիստ վաճառվում են մեր խանութներում: Սպառողներն էլ խաբվում են ապօրինի մակնշմանը և օգտվում այդ արտադրանքից: Այս մասին ևս տեղյակ են մեր ՍԱՊԾ-ում, բայց չգիտես ինչու՝ լռում են: Լռում են, որովհետև դեռ հանրային արձագանք չկա, մարդիկ ու լրագրողները դեռ հանրային չեն սկսել քննարկել այդ հարցը, հենց քննարկեն, ՍԱՊԾ-ն ապառնի ժամանակի «Կ» մասնիկը կդնի «անենք» բառի դիմաց ու կասի՝ ԿԱՆԵՆՔ ու ըստ տխուր փորձի ոչինչ էլ չի անի: Որպես փափուկ բարձ՝ մեր ՍԱՊԾ-ում ապառնի ժամանակը շատ լավ են յուրացրել:
Այս գերատեսչությունը փաստացի դադարել է զբաղվել իր գործունեությամբ ու եթե այսպես պետք է շարունակվի, ուղղակի եկեք փակենք այն, որովհետև առանց այն էլ պետբյուջեի խնդիր կա ու ոչինչ չանող գերատեսչությանը գումար հատկացնել պետք չէ:
Հ.Գ. ՍԱՊԾ նոր պետի գալով հույս կար, որ ոլորտը կկարգավորվի, բայց արի ու տես, որ նոր պետից հետո ևս ՍԱՊԾ-ում շարունակվում է կայուն ռեգրեսը:
Էդգար Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին