▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորագավիթի ավտոմաքսատան նորանշանակ պետը Փաշինյանի վարորդի ազգականը չէ. ՊԵԿ

Մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի՝  Նորագավիթի ավտոմաքսատան պետ նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից:

 

ՄԾ փոխգնդապետ Գեղամ Սարմազյանը, որը ՊԵԿ նախագահի հրամանով ապրիլի 15-ին նշանակվել է Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ, համակարգում վաղուց է աշխատում և զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

Հավելենք, որ Արարատյան մաքսատուն-վարչության պետի արդեն նախկին տեղակալ Հայկ Միրզոյանն աշխատանքից ազատման դիմում գրել էր ինքնակամ, վարչապետի՝ մաքսակետ այցելելուց հետո:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատյան մաքսատուն-վարչություն, որը հայտնի է որպես Նորագավիթի ավտոմաքսատուն, որտեղ նրան զայրացրել էր սենյակներից մեկի անկյունում ընկած ՀՀ դրոշը։ Տեսնելով դա՝ վարչապետը զայրացել էր այդ սենյակում գտնվող մաքսային ծառայողի վրա, որը Հայկ Մարտիրոսյանն էր, ու հրամայել․ «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին