▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորից ունենալու ենք պատերազմ… Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/Senor_Hasratyan.jpg

«Պատերազմը զոհեր ու ավեր բերելով, տակավին շատ ու շատ հայերի գիտակցության մեջ մնաց որպես անցողիկ և ոչինչ չասող առօրեական հիշողություն... Այդ հիշողության կրողներն այն մարդիկ են, ովքեր, ինչպես նախքան պատերևազմը, այնպես էլ պատերազմի օրերին և հետո Երկրին ու կյանքին նայել ու նայում են իրենց պատկերացրած խաղաղության պատուհանից...

Նրանք այդպես էլ պատերազմի իրողություններին մնացին անհաղորդ, որովհետև շնորհիվ սեփական ճարպկության, երբ տղաները հանուն Հայրենիքի զոհաբերում էին ամենաթանկը՝ իրենց կյանքը, նմաններն ամեն ինչ անում էին անցնելու պատերազմի կողքով...

Այսօր մեր ունեցած երկրի «տերը» հենց նմաններն են: Իսկ դա նշանակում է, որ մենք նորից ունենալու ենք պատերազմ, և այդ պատերազմը լինելու է մերը, այլ ոչ թե նրանցը, ովքեր հավատալով խաղաղությանը, գերադասում են ապրել պարտված...

Հ.գ.- Պատերազմն ատելով հանդերձ, ես ուզում եմ ունենալ ՀԱՅՐԵՆԻՔ...»,- գրել է նա։

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին