▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նպատակային սոցիալական վճար` կուտակային վճարի փոխարեն. pastinfo.am

Լավատեղյակ աղբյուրներից «Փաստինֆո» գործակալությանը հայտնի է դարձել, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբն առաջարկում է նախկին կուտակային վճարի փոխարեն սահմանել նպատակային սոցիալական վճար:  

Այսպես, անցած մեկ-մեկուկես ամիսների ընթացքում վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը լուրջ աշխատանք է տարել սահմանադրական դատարանի որոշումներից բխող կենսաթոշակային օրենսդրության բարելավման ուղղությամբ՝ վերլուծելով բազմաթիվ սցենարներ և միաժամանակ ուսումնասիրելով միջազգային փորձը: 

Ըստ մեր աղբյուրի` նախկին կուտակային վճարի փոխարեն նախատեսվում է սահմանել նպատակային սոցիալական վճար, ընդ որում` դրա համար սահմանվելու է առավելագույն շեմ՝ 500.000 դրամ, իսկ պետության մասնակցությունը կլինի առավելագույնը 25.000 դրամ:

Այսինքն` եթե անձի աշխատավարձը 600.000 դրամ է, ապա սոցիալական վճարը հաշվարկվելու է միայն 500.000 դրամից: Եթե այսօրվա օրենքով անձը պետք է կատարեր 35.000 դրամի չափով կուտակային վճար, ապա նոր առաջարկվող օրենքով կլինի 25.000 դրամ, որին պետությունը կավելացնի ևս 25.000 դրամ:  

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին