▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք կմիանան նոյեմբերի 26-ին

Նոյեմբերի 26-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Արեգակին ամենամոտ գտնվող մոլորակը՝ Մերկուրին և իր օղակներով հայտնի Սատուրնը: Ավելի տպավորիչ տեսարան ունենալու համար ցանկալի է մոլորակների միացմանը հետևել փոքր աստղադիտակով, սակայն այս երևույթը դիտվում է նաև անզեն աչքով։ Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից: Անհրաժեշտ է առավոտյան` արևածագից առաջ, դիտել երկնքի արևելյան հատվածը: Երկու մոլորակների միջև անկյունային հեռավորությունը կլինի 1°43: Իհարկե, իրականում Մերկուրին և Սատուրնը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Մերկուրիի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է հասնել 82 միլիոն կմ-ի կամ 0.55 աստղագիտական միավորի (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Սատուրնը Երկրին ամենաշատը կարող է մոտենալ մինչև 1.2 միլիարդ կմ կամ 8 ա.մ.: Իրենց չափերով նույնպես այս մոլորակները խիստ տարբեր են. Սատուրնն Արեգակնային համակարգի երկրորդ խոշոր մոլորակն է, որի շառավիղը 9.5 անգամ գերազանցում է Երկրի շառավղին և 60268 կմ է, իսկ Մերկուրին` ունենալով 2437 կմ շառավիղ, հանդիսանում է Արեգակնային համակարգի 8 մեծ մոլորակներից ամենափոքրը: Մյուս կողմից, Մերկուրին իր խտությամբ շատ մոտ է Երկրին, իսկ Սատուրնը հեղուկ մոլորակ է և խտությամբ 8 անգամ զիջում է Երկրին:Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ), որոնց լրիվ ցուցակը 2001-2050թթ. համար բերվում է ՀԱԸ կայքէջում:  Առաջիկա նման երևույթը Վեներայի, Մարսի և Ուրանի համար կդիտվի 2015թ. մարտի 4-ին:

 

Հայկական աստղագիտական ընկերություն

Նոյեմբերի 26-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Արեգակին ամենամոտ գտնվող մոլորակը՝ Մերկուրին և իր օղակներով հայտնի Սատուրնը: Ավելի տպավորիչ տեսարան ունենալու համար ցանկալի է մոլորակների միացմանը հետևել փոքր աստղադիտակով, սակայն այս երևույթը դիտվում է նաև անզեն աչքով։ Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից: Անհրաժեշտ է առավոտյան` արևածագից առաջ, դիտել երկնքի արևելյան հատվածը: Երկու մոլորակների միջև անկյունային հեռավորությունը կլինի 1°43: Իհարկե, իրականում Մերկուրին և Սատուրնը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Մերկուրիի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է հասնել 82 միլիոն կմ-ի կամ 0.55 աստղագիտական միավորի (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Սատուրնը Երկրին ամենաշատը կարող է մոտենալ մինչև 1.2 միլիարդ կմ կամ 8 ա.մ.: Իրենց չափերով նույնպես այս մոլորակները խիստ տարբեր են. Սատուրնն Արեգակնային համակարգի երկրորդ խոշոր մոլորակն է, որի շառավիղը 9.5 անգամ գերազանցում է Երկրի շառավղին և 60268 կմ է, իսկ Մերկուրին` ունենալով 2437 կմ շառավիղ, հանդիսանում է Արեգակնային համակարգի 8 մեծ մոլորակներից ամենափոքրը: Մյուս կողմից, Մերկուրին իր խտությամբ շատ մոտ է Երկրին, իսկ Սատուրնը հեղուկ մոլորակ է և խտությամբ 8 անգամ զիջում է Երկրին:
Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ), որոնց լրիվ ցուցակը 2001-2050թթ. համար բերվում է ՀԱԸ կայքէջում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին