▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ գեղեցիկ եք, ոչ ինտելեկտուալ, խաբել են ձեզ.Ռուբեն Հակոբյանը՝ կառավարության անդամներին

 

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկմանը, ասաց, որ բնականաբար կառավարության հրաժարականի պատճառը ծրագրի կատարման ձախողված լինելն էր:
«Բնականաբար կլինեին ներկայացուցիչներ, ովքեր կասեին ամեն ինչ նորմալ է, ուղղակի կառավարության ներկայացուցիչը արթնացավ, որոշեց առավոտյան հրաժարական տալ: Հեքիաթ էր դա: Ուղղակի կարողացք ճարպիկ գտնվել և այն քաղաքական  միջոցառումները, որոնք պատրաստել էինք ապրիլի 28-ի համար, դուք կարողացք Ձեր հնարավորություններն օգտագործելով այդ սցենարը ինչ-որ տեղ ձախողել: Եթե իսկապես խնդիր եք դրել՝ այս ծանր վիճակից հանել երկիրը, առնվազն նորմալ քննարկում պետք է ծավալեինք: դուք չպայքարեցիք կոռուպցիայի դե, որովհետև ձեռնտու չէ: Ծրագրում  կար, որ պետք է պայքարեիք ստվերի, մենաշնորհների դեմ: 

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկմանը, ասաց, որ բնականաբար կառավարության հրաժարականի պատճառը ծրագրի կատարման ձախողված լինելն էր:

«Բնականաբար կլինեին ներկայացուցիչներ, ովքեր կասեին ամեն ինչ նորմալ է, ուղղակի կառավարության ներկայացուցիչը արթնացավ, որոշեց առավոտյան հրաժարական տալ: Հեքիաթ էր դա: Ուղղակի կարողացք ճարպիկ գտնվել և այն քաղաքական  միջոցառումները, որոնք պատրաստել էինք ապրիլի 28-ի համար, դուք կարողացք Ձեր հնարավորություններն օգտագործելով այդ սցենարը ինչ-որ տեղ ձախողել: Եթե իսկապես խնդիր եք դրել՝ այս ծանր վիճակից հանել երկիրը, առնվազն նորմալ քննարկում պետք է ծավալեինք: Դուք չպայքարեցիք կոռուպցիայի դեմ, որովհետև ձեռնտու չէ: Ծրագրում  կար, որ պետք է պայքարեիք ստվերի, մենաշնորհների դեմ: Լինելու է այն, ինչ եղավ այն կառավարությա նն հետ: Նրանք, ովքեր ձեզ ասում են՝ դուք ավելի գեղեցիկ եք, ինտելեկտուալ, ձեզ խաբում են: Ոչ գեղեցիկ եք, ոչ ինտելեկտուալ, ոչ էլ կարող եք այդ բեռը տանել: Հարց է առաջանում՝ ինչով ենք զբաղված այստեղ: Համակարգը հակացուցված է նորմալ գործ անելուն: Այս պահին թափառում է սահմանադրական բարեփոխությունների հարցը: Դա ընդամենը ուշադրությունը շեղելու ձև է»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նա հորդորեց հարգել այն մարդկանց, ովքեր չեն ուզում ինքնախաբեությամբ զբաղվել: «Կառավարության կատարողականի մեջ առավել շատ մեղավոր է ԱԺ քաղաքական մեծամասնությունը: Ատամներով պաշտպանում էիք կառավարությանը, բա հիմա էլ պաշտպանեք: Քիչ է մնում՝ ծնելիության աճը պայմանավորեք սահմանադության բարեփոխումներով»,-նկատեց պատգամավորը:

Անդրադառնալով կուտակային կենսաթոշակին՝ հատկապես  «պարտադիր»  բաղադրիչին, Ռուբեն Հակոբյանն առաջարկեց բառերի տեղը փոխել. «Փոխեք պարտադրված է, բայց ոչ պարտադիր»,-հեգնեց պատգամավորը:

                                                                             Անի Կարապետյան


 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին