▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մեկին դուր չի կարող գալ այն հանգամանքը, որ օտարները գալիս են Հայաստան և տաշում՝ հայ աղջիկներին

Երևանում պարսիկ զբոսաշրջիկների կտրուկ աճը և հայերի, մեղմ ասած, ոչ այնքան հյուրընկալ վերաբերմունքը բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ: 
Ֆեյսբուքյան մի շարք մտավորականներ կոշտ քննադատության ենթարկեցին հասարակ մարդկանց, քանի որ նրանք ստորադասում են պետական շահը և չեն գիտակցում, որ զբոսաշրջիկները հսկայական եկամուտներ են բերում պետությանը: 
Այս ամենի կոնտեքստում ոչ ոք չի փորձում հասկանալ մարդկանց, նրանց հոգեբանությունը և աշխարհայացքային պատկերացումները հայրենիքի և սեփական հողի նկատմամբ, այլ ընդհակառակը պարզ մարդկանց մեղադրում են տնտեսագիտական ակադեմիական ուսումնասիրություններ չիրականացնելու համար: 
Հայերը նախանձախնդիր վերաբերմունք ունեն սեփական հողի՝ հատկապես մայրաքաղաքի և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, քանի որ նրանց հիշողության և էթնոհոգեբանության մեջ արմատացած են օտարի՝ պարսիկի, թուրքի, ռուսի տիրապետության դժնդակ տարիները: 
Բնականաբար ոչ մեկին դուր չի կարող գալ այն հանգամանքը, որ օտարները գալիս են Հայաստան և տաշում՝ հայ աղջիկներին: 
Մարդկանց մեղադրում եք, որ իրենք՝ իրենց որպես էթնիկական խումբ բարձր են գնահատում և պարուրված են որոշակի վեհ զգացողություններով: Է լավ են անում իրանց երկիրն է, այստեղ իրենք դոմինանտ են, ինչպես կուզեն այնպես էլ կզգան: Նույն կերպ Հունաստանում իրենց զգում են հույները, Իսրայելում՝ հրեաները, Իռլանդիայում՝ իռլանդացիները:
Հասկացեք, ի վերջո խոսքը մի հավաքականության մասին է՝ բաղկացած բազմաթիվ անհատականություններից, մի փորձեք նրանց համահարթեցված գնահատականներ տալ կամ պահանջել այն ինչ որ տեսել եք Դուբայում, Փարիզում կամ էլ Սեյշելյան կղզիներում: 
<<Ամբողջ հայության անունից ներողություն եմ խնդրում մի խումբ ուլտրազարգացած, խորապես իրավագիտակից ՀՀ քաղաքացիներից, որ մենք նման չենք ֆրանսիացիներին՝ պարզապես էսպիսին ենք ստեղծվել, զարգացել և հասել 21-րդ դար>>:
Կարպիս Փաշոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին