▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ոք չպետք է հուսահատվի, որ Շուշին չենք ազատագրել․ Սասուն Միքայելյան

Երկապահ կամավորական միության անդամներն այսօր` մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ացելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Մի ժամանակ էլ շատերը չէին  պատկերացնում, թե իրատեսական է ազատագրել այդքան տարածքներ, ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին:

«Դա գալիս է մեր երկրի, մեր ժողովրդի կազմակերպվածությունից, մեր բանակի հզորացումից: Ամեն ինչից անկախ մենք պետք է այսօր թիկունք լինենք մեր բանակին, հատկապես երկրապահները, մեր բանակը պետք է վերականգնվի, իսկ մնացածը հետագայի խնդիր է, որ ոչ ոք չպետք է հուսահատվի՝ Շուշին չենք ազատագրել»,- ասել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին