Այսօր՝ հուլիսի 12-ին, կառավարության դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի պաշտոնում նշանակմանը, նշել է.

«Բացատրվեց, որ պարոն Հայկ Գրիգորյանը շատ լավ է կատարել աշխատանքը, իր հետ կշարունակենք քննարկել հետագա համագործակցության ձևաչափը: Մյուս առաջարկն էլ եղավ, որին, իհարկե, ոչ ոք դեմ չեղավ»:


