Մեծ հաշվով ուրախ եմ, որ մի շարք քաղաքական ուժեր՝ ԱԻՄ-ը, ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», «Ժողովրդավարական հայրենիքը», «Ժառանգությունը» ու Պահապանողական կուսակցությունը, ովքեր դեմ են Հայաստանի եվրասիականացմանն ու կարևորում են փոփոխություները երկրի ներսում, քաղաքական կոնսուլտացիաներ են անցկացնում՝ նոր բևեռ ձևավորելու ուղղությամբ: Թերևս այս ուժերն ինձ հոգեհարազատ են՝ թեկուզև համեմատության մեջ: Սակայն քիչ հավանական եմ համարում նոր բևեռի ստեղծումը: Նախ առկա է վատ նախադեպ. բոլորս հիշում ենք, որ նման մի փորձ եղավ նախագահական վերջին ընտրություններից առաջ, երբ Հայրիկյան-Հովհաննիսյան-Բագրատյան եռյակի հանդիպումներն, ի վերջո, ավարտվեցին փոխադարձ մեղադրանքներով: Եվ հետո՝ բոլոր այս կուսակցություններն, ըստ էության, ակումբային բնույթ ունեն ու հազիվ թե բոլորի համախումբը բերի նրանց քաղաքական պոտենցիալի մեծացմանը: Այդ դեպքում դաշինքը դառնում է ինքնանպատակ: Օրինակ, ես ավելի նպատակային ու ճիշտ եմ համարում մեկ միասնական ազատական կուսակցության ստեղծումը՝ մարդկային, կազմակերպչական ռեսուրսների մեկտեղմամբ: Սա շատ ավելի դասական ու արդյունավետ ճանապարհ է, քան դաշինքը, որի գաղափարը մեր իրականության մեջ արժեզրկված է: Իհարկե, մասնակիցների այս կազմով պետք չէ սահմանափակվել: Օրինակ, պահանջարկված գործիչներ են Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը և այլք:
Ոչ թե դաշինք, այլ միասնական ազատական կուսակցություն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet