Փորձենք զգացմունքային դաշտից դուրս գալ մի պահ ու գնահատել ներկայիս իրավիճակը ավելի սթափ ընկալմամբ: Ի՞նչ տվեցին ու ինչ վերցրեցին վերջին իրադարձությունները հայերիս ու հայաստանցիներիս.
Վերցրեց մի գերդաստան հայ ժողովրդից, բայց տվեց միասնություն, համոզմունք, որ երբ ժողովրդի պահանջն արդար է, պայքարը նվիրումով ու հաստատակամ, բողոքի ալիքը կազմակերպված ու ուղղորդված, ոչ մի իշխանություն, լինի ներքին, թե արտաքին, չի կարող հաշվի չնստել ժողովրդի հետ: Շատերս հասկացանք, որ ինչքան էլ մեր իշխանությունները թույլ ու անկամ են, միևնույնն է, եթե ժողովուրդը ստիպում է այս իշխանություններին ռուսին, եվրոպացուն ու ամերիկացուն սաստել ժողովրդի կողմից առաջադրված պայմաններով, ապա իշխանությունը թեկուզ վախվխելով, բայց գնում է այդ քայլին ու փորձում հասնել նպատակին: Էսօր, որ մեր իշխանությունը չի կարողանում, պայմաններ թելադրել արտաքին քաղաքական միավորներին, դա ոչ միայն սեփական անզորության, այլ իմպոտենտ ընդդիմության պատճառով է: Իշխանությունը ինչպե՞ս ԵՏՄ մտնելու համար պայմաններ թելադրի (իմ կարծիքով անիմաստ է խոսել այն մասին, որ ԵՏՄ տնելուց կարելի էր խուսափել, անկախ նրանից, թե Հայաստանում ով լիներ իշխանության գլուխ), եթե ընդդիմադիր կոչվող ուժերը համարյա առանց բացառության ցանկանում են գնալ ԵՏՄ: Գոնե ձևական անհամաձայնություն չկա էդ հարցով իշխանության ու այսպես կոչված ընդդիմության միջև: Իսկ եթե, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ցանկանում է լինել ԵՏՄ-ի կազմում, մեծ հաշվով ժողովուրդը նույնպես, իսկ եթե դու ես ուզում, որ քեզ հյուրընկալեն, ուրեմն հյուրասիրության մենյուն քեզ երբեք չեն տա: Ինչ կտան, սուսուփուս «կուտես» ու կմնաս էն պայմաններով, ինչ առաջարկում ա տանտերը: Մեծ հաշվով իշխանության տարբեր օղակներում գտնվող օլիգարխիկ տարրերի մեծ մասը ԵՏՄ մտնելով ավելի շատ տուժում է, քան շահում:
Վերցրեց մոտ տասնյակի հասնող հայորդու կյանք, մեկ անգամ ևս ապացուցելով, որ անգլիական նավերը չեն կարող բարձրանալ մեր լեռները, մեր լեռները միայն մատչելի են մեր քաջարի զինվորների ու մեր բանակի համար: Որ այն աշխարհաքաղաքական հարցերը, որոնց ծառացած են Հայաստանի առաջ, չեն լուծվում, որպեսզի խոշոր աշխարհաքաղաքական միավորները իրար վրա թափ տալու մահակ ունենան:
Կյանքեր խլեց, բայց ցույց տվեց, որ եթե վշտի, սգի պահին կարողանում ենք միասին լինել, միասին պահանջել, միասին կռվել, միասին բողոքել, միասին ստեղծել, միասին առաջ հրել, միասին ուրախանալ նույնպես կարող ենք: Ցույց տվեց, որ մեր մեջ պետք է չլինեն «պայքարողներ», ում շահը պետակականամետ ու հայամետ չէ, որ պետք է նման տարրերին, ովքեր սադրանքի են գնում, սեփական կամ ինչ որ խմբի շահերով առաջնորդվելով, այդպիսով ստորադասելով ժողովրդի շահը, պետք է արմատախիլ արվեն մեր մեջից: Իշխանությունները բողոքի ցանկացած դրսևորման ժամանակ, առիթի են ման գալիս ժողովրդի աչքը կոխելու սեփական սադրիչներին ու նրանց արարքները, այդպիսով իրենց գործողությունները դարձնելով իրավաչափ ու պատճառաբանված:
Հ.Գ. Ով ուզում է լինի իշխանության գլուխ, եթե քաղաքացին իրավագիտակից է ու պայքարող, ոչ մի իշխանությունը չի կարող չկատարարել ի պաշտոնե իրեն հանձնարարված գործառույթը, այն է` ծառայել ժողովրդին: Հայաստանում ոչինչ չի փոխվի, եթե ռակիրովկայի նման փոխվի իշխանությունը, ու այժմյան իշխանությունն էլ թեկուզ դառնա ընդդիմադիր այնքան ժամանակ, մինչև մեր ենթագիտակցության մեջ նստի այն գաղափարը, որ ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ տերը, ու մենք պիտի թելադրենք մեր պայմանները մեր ընտրյալներին ( թեկուզ չընտրյալներն.. կարևոր չէ) ու պայմանները լինի ոչ թե զգացմունքային պոռթկման արդյունք, այլ փաստարկված պահանջ:
Փորձենք զգացմունքային դաշտից դուրս գալ մի պահ ու գնահատել ներկայիս իրավիճակը ավելի սթափ ընկալմամբ: Ի՞նչ տվեցին ու ինչ վերցրեցին վերջին իրադարձությունները հայերիս ու հայաստանցիներիս
Վերցրեց մի գերդաստան հայ ժողովրդից, բայց տվեց միասնություն, համոզմունք, որ երբ ժողովրդի պահանջն արդար է, պայքարը նվիրումով ու հաստատակամ, բողոքի ալիքը կազմակերպված ու ուղղորդված, ոչ մի իշխանություն, լինի ներքին, թե արտաքին, չի կարող հաշվի չնստել ժողովրդի հետ: Շատերս հասկացանք, որ ինչքան էլ մեր իշխանությունները թույլ ու անկամ են, միևնույնն է, եթե ժողովուրդը ստիպում է այս իշխանություններին ռուսին, եվրոպացուն ու ամերիկացուն սաստել ժողովրդի կողմից առաջադրված պայմաններով, ապա իշխանությունը թեկուզ վախվխելով, բայց գնում է այդ քայլին ու փորձում հասնել նպատակին:
Էսօր, որ մեր իշխանությունը չի կարողանում, պայմաններ թելադրել արտաքին քաղաքական միավորներին, դա ոչ միայն սեփական անզորության, այլ իմպոտենտ ընդդիմության պատճառով է: Իշխանությունը ինչպե՞ս ԵՏՄ մտնելու համար պայմաններ թելադրի (իմ կարծիքով անիմաստ է խոսել այն մասին, որ ԵՏՄ տնելուց կարելի էր խուսափել, անկախ նրանից, թե Հայաստանում ով լիներ իշխանության գլուխ), եթե ընդդիմադիր կոչվող ուժերը համարյա առանց բացառության ցանկանում են գնալ ԵՏՄ: Գոնե ձևական անհամաձայնություն չկա էդ հարցով իշխանության ու այսպես կոչված ընդդիմության միջև: Իսկ եթե, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ցանկանում է լինել ԵՏՄ-ի կազմում, մեծ հաշվով ժողովուրդը նույնպես, իսկ եթե դու ես ուզում, որ քեզ հյուրընկալեն, ուրեմն հյուրասիրության մենյուն քեզ երբեք չեն տա: Ինչ կտան, սուսուփուս «կուտես» ու կմնաս էն պայմաններով, ինչ առաջարկում ա տանտերը: Մեծ հաշվով իշխանության տարբեր օղակներում գտնվող օլիգարխիկ տարրերի մեծ մասը ԵՏՄ մտնելով ավելի շատ տուժում է, քան շահում:
Վերցրեց մոտ տասնյակի հասնող հայորդու կյանք, մեկ անգամ ևս ապացուցելով, որ անգլիական նավերը չեն կարող բարձրանալ մեր լեռները, մեր լեռները միայն մատչելի են մեր քաջարի զինվորների ու մեր բանակի համար: Որ այն աշխարհաքաղաքական հարցերը, որոնց ծառացած են Հայաստանի առաջ, չեն լուծվում, որպեսզի խոշոր աշխարհաքաղաքական միավորները իրար վրա թափ տալու մահակ ունենան:
Կյանքեր խլեց, բայց ցույց տվեց, որ եթե վշտի, սգի պահին կարողանում ենք միասին լինել, միասին պահանջել, միասին կռվել, միասին բողոքել, միասին ստեղծել, միասին առաջ հրել, միասին ուրախանալ նույնպես կարող ենք: Ցույց տվեց, որ մեր մեջ պետք է չլինեն «պայքարողներ», ում շահը պետակականամետ ու հայամետ չէ, որ պետք է նման տարրերին, ովքեր սադրանքի են գնում, սեփական կամ ինչ որ խմբի շահերով առաջնորդվելով, այդպիսով ստորադասելով ժողովրդի շահը, պետք է արմատախիլ արվեն մեր մեջից: Իշխանությունները բողոքի ցանկացած դրսևորման ժամանակ, առիթի են ման գալիս ժողովրդի աչքը կոխելու սեփական սադրիչներին ու նրանց արարքները, այդպիսով իրենց գործողությունները դարձնելով իրավաչափ ու պատճառաբանված:
Հ.Գ. Ով ուզում է լինի իշխանության գլուխ, եթե քաղաքացին իրավագիտակից է ու պայքարող, ոչ մի իշխանությունը չի կարող չկատարել ի պաշտոնե իրեն հանձնարարված գործառույթը, այն է` ծառայել ժողովրդին: Հայաստանում ոչինչ չի փոխվի, եթե ռակիրովկայի նման փոխվի իշխանությունը, ու այժմյան իշխանությունն էլ թեկուզ դառնա ընդդիմադիր այնքան ժամանակ, մինչև մեր ենթագիտակցության մեջ նստի այն գաղափարը, որ ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ տերը, ու մենք պիտի թելադրենք մեր պայմանները մեր ընտրյալներին ( թեկուզ չընտրյալներն.. կարևոր չէ) ու պայմանները լինի ոչ թե զգացմունքային պոռթկման արդյունք, այլ փաստարկված պահանջ:
Գագիկ Մամուլյան