▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչխար» բառը սիրում Է նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «ՀԺ»

««Ոչխար» բառը սպառնում է իր հաստատուն տեղը գտնել հայ պաշտոնյաների բառապաշարում։ Պարզվում է, որ  Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը միակը չէ, ով շատ է սիրում այդ բառը և հաճախ օգտագործում այն։

 

«Ոչխար» բառը սիրում Է նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Աժ աշխատակազմում պատմում են, որ ամիսներ առաջ Աբրահամյանն այդ կերպ Է դիմել աշխատակազմի աշխատակիցներից մեկին։ Ընդհանրապես աշխատակազմում դժգոհում են, որ Աբրահամյանը բավական կոպիտ է խոսում աշխատակիցների հետ և սրա արդյունքում Է, որ նախօրեին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Աժ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, թեև նրա դիմումը պաշտոնապես մեկնաբանվեց այլ աշխատանքի անցնելու առաջարկով։ Ըստ աշխատակազմում շրջանառվող խոսակցությունների, Հովհաննիսյանը նման որոշում Է կայացրել Հովիկ Աբրահամյանի հետ ընդհարումից հետո»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին