▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլանդը Ղրիմում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու տարբերակ է առաջարկել

Ֆանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ ԵՄ-ն պարտավոր է հզոր ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ՝ ստիպելով ՌԴ-ին երկխոսութան գնալ Ուկրաինայի հետ: Ինչպես հաղորդում է Բրյուսելում  УНИАН-ի թղթակիցը, այս մասին Օլանդը հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ: Հիշեցնենեք, որ գագաթնաժողովի օրակարգում Ղրիմում ստեղծված իրավիճակի քննարկումն է:

«Եթե Եվրոպան միասնական լինի, ըստ իս՝ պետք է գնա այդ քայլին»,- ասել է Օլանդը, ապա հավելել.

«Պետք է նշանակալի օգնություն ցուցաբերել  Ուկրաինային՝ այս բարդ իրավիճակում: Մյուս կողմից՝ հզոր ճնշում գործադրել ՌԴ-ի վրա, դիվանագիտական որոշման հանգելու համար: Ճնշում գործադրել ոչ թե լարվածություն ստեղծելու, այլ դեպի երկխոսություն ճանապարհ բացելու համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին