▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օմբուդսմենի տեղակալ Ռուբեն Մարտիրոսյանի պատասխանը Խաչիկ Ասրյանին

Դիտեք նաև՝

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, անդրադառնալով Օմբուդսմենի տարեկան զեկույցին, մտահոգություն էր հայտնել, թե  նախարարության արձանագրած դրական զարգացումները թույլ են ներկայացված:  Տեղեկացնենք, սակայն, որ ինքնին դրական զարգացումներ մեր կողմից արձանագրվել են  գրեթե բոլոր գերատեսչությունների իրականացրած աշխատանքներում: Զեկույցում տեղ են գտել միայն մի քանիսը` ընդհանուր պատկերներկայացնելու համար, ավելին, զեկույցում բառացի նշված է, որ ներկայացված թերացումների ու արձանագրված զարգացումների ցանկը սպառիչ չէ, այնպես որ փոխնախարարի դժգոհությունն այս առումով տեղին չէ:

Փոխնախարարը նաև մեկնաբանել էր, որ արձանագրված դրական զարգացումներից մեկը՝ կապված մարզերում կառուցված խաղահրապարակների հետ,  չի առնչվում Սպորտի և երիտասարդության նախարարության գործունեությանը: Հիշեցնենք, սակայն, որ տվյալ տեղեկությունը Պաշտպանի աշխատակազմին  տրամադրել է  հենց  Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ավելին, ներկայացված սպորտային մթնոլորտի զարգացման և բարելավման տվյալ բարեփոխումները,   որոշակիորեն բխում են նախարարության գործառույթներից:

 

Պաշտպանի աշխատակազմ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին