▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց կարելի է միմյանց ծեծելով էլեկտրական ապրանքի փորձել տիրանալ

Մի տեսակ զարմանք եմ ապրում էլի.... ))
Ախր էլեկտրոնիկան կամ էլեկտրական ապրանքները դրանք այն արտադրաճյուղերն ու ապրանքատեսակներն են, որոնք առավել հաջող և առավել դյուրին սպառվում են տնտեսապես առավել զարգացած, առավել ապահով և առավել համակարգված երկրներում, որտեղ առանձնապես հացի խնդիր չկա, քանզի էլեկտրական ապրանքները առավել երկրորդական բնույթի պահանջարկ են վայելում։ Ասածս ի՞նչ ա...
Երևան Մոլ օբյեկտում ինչքան էլ զեղչ ու ակցիա լինի, ո՞նց կարելի է միմյանց ծեծելով էլեկտրական ապրանքի փորձել տիրանալ ))
Հետո էլ նեղվում ենք, թե երկիրը նեղության մեջա գցել ժողովրդին ու որ մարդիկ հացի փող չունեն։ Ախր այ ձեր ցավը տանեմ ես, հաց առեք, հացնա ճիշտը։

Արման Գևորգյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին