▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալու դեպքում սկսել է այլ հարցերով զբաղվել. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:

«Օնիկ Գասպարյանը նշում էր, որ «շտաբի պետ նշանակվելուց հետո ես Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ զեկույց տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ու առաջարկել եմ դիվանագիտական քաղաքական քայլեր ձեռնարկել», հունիսի 19-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանը զեկույց չի ունեցել», - կառավարությունում լրագրողների հետ զրույում ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, թե Օնիկ Գասպարյանը տարածաշրջանի վերաբերյալ առաջին զեկույցը ունեցել է օգոստոսի 21-ի ԱԽ նիստում:

Արմեն Գրիգորյանն ասաց, թե Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո կարևոր ներքաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել ու որևիցե անգամ պարզաբանումներ չի տվել: ԱԽ քարտուղարի խոսքով՝ Օնիկ Գասպարյանն իր զեկույցում նշել է, որ Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ենք ունեցել ու թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել:

«Եթե ասել է որևէ առաջընթաց, ԱԽ անդամները կարող են հասկանալ, որ դիրք չենք զիջել ու այս կոնտեքստում ու դրանից առաջ, երբ որ օգոստոսին ասվել է, որ թշնամուն ջախջախելու ենք, ապա տրամաբանությունը հուշում է , որ զեկույցը ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ է, այդ իսկ պատճառով մենք համոզված ենք, որ ամբողջովին պարզաբանված է այս թեման»,-ասաց նա  նշեց, որ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին լրիվ այլ բան է զեկուցել: Ըստ նրա՝ Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալու դեպքում սկսել է այլ հարցերով զբաղվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին