▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Օպիտմալացում է» անում մի կառավարություն, ով 2,4 մլրդ դրամ է հատկացրելՍնուփ Դոգի չկայացած համերգի համար». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում չպետք է բացառել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Կոմիտասի անվան լարային քառյակի և Կոմիտասի CITY սուպերմարկետի միավորումը։
Մշակութային և ակադեմիական հաստատությունների «օպիտմալացման» նախաձեռնությամբ հանդես է գալիս մի կառավարություն, որը 2023 թվականին 2,4 մլրդ դրամ է հատկացրել ամերիկյան ռեփեր Սնուփ Դոգի չկայացած համերգի համար։
Լուսանկարում ընդգծված է երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սոնա Հովհաննիսյանը, ով 2024 թվականի հունվարի 6-ին համաձայնություն էր տվել Սուրբ Ծննդյան օրը անհասկանալի համերգային կատարումներով հանդես գալ մի խոնարհված եկեղեցում՝ Հայրապետական Սուրբ Պատարագին մասնակցություն չցուցաբերած դավաճանների և ազգակործանների համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին