▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր ապրանքը՝ որքա՞ն կթանկանա հունվարի 1-ից

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է 2020 թ․-ի հունվարի 1-ից երրորդ (ոչ ԵԱՏՄ) երկրներից ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության արդյունքում ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա, որը կկազմի 0,5 տոկոսային կետ։

Այս տեսանյութում ներկայացվում են սպառողական զամբյուղում ներառված այն առավել զգայուն ապրանքները, որոնց համար կգործի մաքսատուրքերի նոր դրույքաչափ՝ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծելու դեպքում․

Ընտանի թռչնի մսի 22%-25%
Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի մսի 12.5%-15%
 Բրնձի 3%-6%
Արևածաղկի ձեթ 13%-15%
Կաթնամթերք 13%-15%
Կարագի 13%-15%

Տեսանյութը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից


2020 թվականի հունվարի 1-ից փոփոխվող բոլոր ապրանքների համար կիրառվող մաքսային դրույքաչափերին կարող եք ծանոթանալ այս հղումով

Այն ապրանքների դրույքաչափերի ցանկին, որոնց նկատմամբ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվում են ԵԱՏՄ մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսային դրույքաչափեր, կարող եք ծանոթանալ այս հղումով

Կարդացեք նաև՝ 

Հունվարի 1-ից որ ապրանքներն են թանկանալու

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին