▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ Արծրունը խաբում էր բոլորիս, դա հանցագործություն չէ՞ր

Այսօր՝ փետրվարի 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, մինչ Կարեն Բեքարյանի խափանման միջոցի հրապարակումը, նշել է.

«Կարևոր չէ, թե ովքեր են ֆեյքի կառավարողները, դրանք հանցավոր արարքնե՞ր են, թե՞ ոչ»:

Նրա խոսքով՝ Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործի քննիչները իրավունք չունեն ասելու, որ իրենք իրավաբան են։

«Օրինակ, մեղադրանքներից մեկն այն է, որ պատերազմի ժամանակ այդ ֆեյքը քննադատում էր իշխանություններին և այլընտրանքային տեղեկություններ էր տալիս: Այսինքն, որ Արծրունը խաբում էր բոլորիս, դա հանցագործություն չէր, բայց որ ինչ-որ ֆեյք տալիս էր այլընտրանքային տեղեկատվություն, որը հիմա կարելի է նայել-տեսնել, որ ճշմարտության բավական մեծ հատված ուներ, և հանրային վտանգավորություն իրենից չէր ներկայացնում, դա էսօր իշխանությունները համարում են հանցագործությո՞ւն»:

«Սա խայտառակություն է, սա նշանակում է, որ մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք իրավունք չունեն որևէ մեկի աչքին նայել ու ասել, որ մենք իրավաբան ենք: Խոսքը վերաբերվում է այս գործով քննիչի գործառույթ իրականացնող իրավաբաններին»,- ասել է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանն այսօր ազատ է արձակվել:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին