▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր դատարանն է քննելու գործը.Փաշինյանը մի շարք հարցեր ուղղեց Գլխավոր դատախազին

Գեւորգ Կոստանյանը դեռեւս չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին` ռուս զինծառայող, մեղադրյալ Վ. Պերմյակովին  հայ իրավապահներին հանձնելու պահանջով: Ազգային ժողովում Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության և դրան հաջորդած դեպքերի կապակցությամբ այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռեւս չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին, ռուս զինծառայող, մեղադրյալ Վ. Պերմյակովին  հայ իրավապահներին հանձնելու պահանջով:
Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ինքը՝ Կոստանյանը: Նա հայտարարեց, որ անպայման դիմելու է, բայց՝ եթե լինեն հիմքեր: Կոստանյանն  ասաց, որ դիմելու է ոչ միայն այն պատճառով, որ խոստում է տվել, այլ այն, որ դա իր պարտականությունն է:
«Բայց այդ դիմելը ինքնանպատակ չպետք է լինի: Պետք է ձեռք բերվեն բազմաթիվ հիմքեր, որոնց հիման վրա պետք է դիմել այդ պահանջով: Երբ  որ ձեռք կբերվեն այդ հիմքերը, ես անպայման դիմելու եմ»,- ասաց Գ.Կոստանյանը:

Նա հայտարարեց, որ անպայման դիմելու է` եթե լինեն հիմքեր: 

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Գլխավոր դատախազին ուղղված հարցերը մի քանիսն էին.դրանք վերաբերում էին սահմանի խախտման փորձին և ՌԴ սահմանապահների՝ ՀՀ իրավապահ մարմիններին տեղյակ պահելու պարտավորությանը, արդյոք նրանք իրավունք ունեի՞ն կասկածյալին տեղափոխել 102-րդ ռազմաբազա, պայմանագրի ո՞ր կետով էին ռուս սահմանապահները զինված դուրս եկել Գյումրի և, ի վերջո, ո՞ր դատարանն է քննելու գործը:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ անձի հանձնման, տեղափոխման, վարույթի փոխանակաման հարցերը տարբեր բաներ են, և երբ որ կհասնեն այն փուլին, թե որ դատարանն է քննելու գործը, նոր կքննարկեն, քանի որ 1997 թվականի պայմանագրում ասվում է, որ կողմերը քննարկում են քրեական վարույթի փոխանցման հարցերը:

Անդրադառնալով զինված ռուս սահմանապահների՝  Գյումրիի փողոցներում շրջելուն, Գեւորգ Կոստանյան նշեց, որ նույն պայմամնագրի 9-րդ հոդվածում ասվում է, որ ՀՀ իրավապահ մարմինների համաձայնությամբ նրանք նույնպես կարող են մասնակցել գործողություններին:

ՀՀ գլխավոր դատախազը խոսքում հայտնեց, որ ռուս սահմանապահները պարտավոր էին հայտնել, ինչպես նաև սահմանախախտին պարտավոր են հանձնել ՀՀ-ին՝ չմոռանալով նշել, որ այս ողջ ինֆորմացիան առկա է քրեական գործում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին