▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր փողոցներն են փակ լինելու քաղաքացու օրը

 

 

Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին, ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ին, ժամը 24:00-ն երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ: 

Արգելվելու է երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքիյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա:

Միաժամանակ՝ ապրիլի 26-ին, ժամը 21:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին