▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրանժ Արմենիա»-ի բաժնեմասը տրվեց «Յուքոմ»-ին. armlur.am

Armlur.am-ը գրում է. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր որոշում կայացվեց «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ օտարել «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Հարցի զեկուցող Գ. Գևորգյանը նշեց, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունն այժմ չունի այնքան ռեսուրս և հնարավորություն, որպեսզի օգտագործի իր ռազմավարությունը և ելնելով անձնակազմի ու բաժանորդների շահերից, որոշվել է այն ամբողջությամբ օտարել: Նա նշեց, որ այս որոշումը համաձայնեցվել է Տրանսպորտի և կապի նախարարության հետ: Հավելենք, որ հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին