Արցախի 44-օրյա պատերազմում զոհված Դավիթի մայրը՝ Ալիս Գևորգյանը գրում է.
«Չար ու չտես, նենգ ու անաստված, հայրենիք ուրացող ու հայրենիքի դիմաց «խաղաղություն» անունով թղթի մի կտոր մուրացող տձև, սողացող, լպրծուն արարած: Հազարավոր կյանքեր մարած դահիճ, հանցագործ ու հազարավոր հանցակիցներ:
Օդի մեջ լիքը անորոշություն, անարդարություն, ատելություն, անզորություն...իսկ հեռվում մի լույս, շատ չնչին, հազիվ նշմարվող, բայց հույս, որ արդար պատիժ է լինելու, մեր վերքերի վրայով քայլող ծուռտիկ ոտքերը մի օր կաղալու են:
Ասում են՝ հույսը վերջինն է մահանում, բայց հույսը, իրականում, երբեք չի մահանում»:
Աղբյուրն՝ այստեղ