▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որդիներս ինքնուրույն են վարում ձեռնարկատիրական գործունեություն». Գագիկ Խաչատրյան

armtimes.com-գրում է. «Իմ որդիներ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները հանդիսանում են չափահաս քաղաքացիներ եւ ինքնուրույն են վարում ինչպես իրենց անձնական կյանքը, այնպես էլ ձեռնարկատիրական գորձունեությունը»: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսպես է պատասխանել կայքի հարցմանը, թե որքանո՞վ է իր բարձր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը նպաստել իր որդիների միջոցների գոյացմանը:

Նախարարին ուղղված հարցումը մենք ուղարկել էինք հունիսի 30-ին՝ «Հետք» պարբերականի իրականացրած հետաքննության առիթով: 

Այդ հետաքննության արդյունքում «Հետքը» բացահայտել էր, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենը եւ Արտյոմը, վաճառքի են հանել Լոս Անջելոսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում գտնվող իրենց շքեղ առանձնատունը, որը գնել են 2010 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանը ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախարարն էր եւ նրա ձեռքի տակ էին գտնվում հարկային տեսչությունն ու մաքսային ծառայությունը:

Մենք Գագիկ Խաչատրյանի օգնական Էդվարդ Ստեփանյանին խնդրել էինք պարզաբանել,  թե ինչի՞ց են գոյացել Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանների ֆինանսական միջոցները: Հետաքրքրվել էինք նաեւ, թե հաշվի առնելով, որ այդ ընթացքում նշված անձանց հայրը՝ Գագիկ Խաչատրյանը, զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ, որքանո՞վ է այդ հանգամանքը նպաստել նրանց միջոցների գոյացմանը: Խնդրել էինք ներկայացնել նաեւ, թե ի՞նչ գործունեություն են իրականացնում Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները, որոնք են նրանց պատկանող ընկերությունները, վերջին 10 տարում այդ ընկերությունները որքան շահույթ են ունեցել, որքան հարկ են վճարել ՀՀ պետական բյուջե:  

Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազությունից այսօր «Սիվիլնեթին» հայտնել են, որ Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հանձնարարությամբ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում բազմամիլիոնանոց անշարժ գույքի գործարքի մասին հրապարակումն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ դրան ընթացք տալու նպատակով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին