▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ մեկի մոտ չէի տեսել նման ընդգծված հայրենասիրություն. այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը դառնում է 60 տարեկան

 

«Երբ ամուսնացա երրորդ սերնդի ամերիկահայ երիտասարդի հետ, երբևէ չէի մտածում, որ կարող է Հայաստան վերադառնամ: Նախքան Րաֆֆիի հետ հանդիպելը շատ հայ ընկերներ  ունեի, սակայն որևէ մեկի մոտ չէի նշմարել այդքան ընդգծված հայրենասիրություն, ինչպիսին նրա մոտ էր: Երբ ծանոթացա Րաֆֆիի հետ, ապշել էի, քանի որ արդեն երրորդ սերնդի ներկայացուցիչն էր, ով Միացյալ Նահանգներում էր ապրում, սակայն ոչ միայն հայերեն էր խոսում, այլև ռուսերեն»,-ահա այսպես էր նկարագրում իրենց ծանոթությունից ստացած  առաջին տպավորությունները  «Օրրան» բարեգործական կենտրոնի հիմնադիր, Ռաֆֆի Հովհաննիսյանի տիկին Արմինե Հովհաննիսյանը:

Իսկապես, Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ աչքի է ընկել բացառիկ հայրենասիրությամբ, իսկ 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից ժամեր անց՝ առաջին իսկ հնարավորությամբ, նա արդեն Հայաստանում էր, ինչն էլ ճակատագրական դարձավ նրա  կյանքում

Տեսնելով Հայաստանում տեղի ունեցած ողբերգությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայրենիք վերադառնալու որոշում կայացրեց, ինչն էլ անակնկալի բերեց նրա տիկնոջը, սակայն նահանջելու տարբերակ չկար: Ընտանիքով տեղափոխվեցին Հայաստան, որպեսզի հենց հայրենիքում կիսեն բոլորի տխրությունը, իսկ հաղթանակներն էլ միասին նշեն:

Հետագայում Րաֆֆի Հովհաննիսյանն իր կատարած աշխատանքով կարողացավ ապացուցել, որ բացառիկ հայրենասիրությամբ աչքի էր ընկնում ոչ միայն Հայաստանի սահմաններից դուրս, այլև դրա ներսում, իսկ  իր ամբողջ աշխատանքը կենտրոնացրեց ավելի լավ Հայաստան ունենալու, ժողովրդի մի մասնիկը լինելու, երբեք չմեծամտանալու և հնարավորության դեպքում բոլորին օգնելու վրա:

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի հոբելյանն է, նա դառնում է 60 տարեկան: Asekose.am-ը շնորհավորում է նրան՝ մաղթելով առողջություն և քաղաքական գործունեության ոլորտում նոր ձեռքբերումներ, որոնք, ինչպես միշտ, կծառայեն, ժողովրդի շահերին:

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին