Հայաստանում Արգենտինայի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մարտ 8-ին՝ Կանանց միջազգային օրը, Արգենտինայի Առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզն ընդունել է մասնավոր այցի շրջանակներում Արգենտինայում գտնվող Աննա Հակոբյանին՝ Հայաստանի վարչապետի տիկնոջը։
«Ֆաբիոլա Յանյեզն ինստագրամյան իր էջում ընդգծել է. «Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, որը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում երեխաների, խոցելի ոլորտների, շրջակա միջավայրի պաշտպանության ասպարեզում: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր լինելուց բացի, Աննան նաև ղեկավարում է քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված «City of Smiles», ռիսկային իրավիճակներում գտնվող երեխաների աջակցության «Իմ քայլը», ինչպես նաև երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Woman of Peace հիմնադրամները: Հաճույքով մտքեր փոխանակեցինք սոցիալական ու խոցելի ոլորտներում կատարած մեր աշխատանքների մասին՝ կիսելով միմյանց մտահոգությունները»,- ասված է դեսպանության գրառման մեջ: