«Ոսկե ծիրան»-ը մասոնական կառույց է։ Այս մասին այսօր «Ազգային պետական իմունիտետը հարձակման տակ» թեմայի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Մխիթարիչ» բարեգործական ընկերության հիմնադիր և հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը` հավելելով, որ կարծել է, թե պատահականություն է, սակայն համոզվել է դրանում: Նրա խոսքով` ֆիլմերի ցանկում բացակայել են ադրբեջանական և միասեռականների մասին ֆիլմերը, սակայն ցուցադրվել են:
Ստամբոլցյանը համոզմունք է հայտնել, որ կան կառույցներ, որոնք ինչ-որ պատվեր են կատարում: Նրա խոսքով` դրանցից մեկը բացահայտվել է այն ժամանակ, երբ Հրանտ Բագրատյանն ԱԺ-ում հարց է բարձրացրել, թե ինչու՞ են դպրոցներում երեխաներին Հայ առաքելական եկեղեցու պատմություն դասավանդում: