▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոսկու կեղծ ձուլակտորների իրացման մեղադրանքով Վրաստանում Հայաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում կեղծ ոսկե ձուլակտորների իրացման մեղադրանքով Հայաստանի 2 քաղաքացու է ձերբակալել: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Դավիթ Լացաբերիձեն։

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ օրինապահները Հայաստանի քաղաքացիներին ձերբակալել են, երբ նրանք տարբեր տեսակի մետաղները փորձել են խաբեությամբ իրացնել բարձր հարգի 100 գրամանոց ձուլակտորների անվան տակ: 100 գրամանոց ձուլակտորի շուկայական գինը կազմում է 10 000 լարի:

Հայաստանի քաղաքացիներին սպառնում է 4-ից 9 տարվա ազատազրկում:

aliq.ge

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին