▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետն ազատման դիմում է գրել․ Ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրահանգին

Ոստիկանության մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել՝ չենթարկվելով Փաշինյանի ապօրինի հրահանգին: Այս մասին հայտնում է Mediaport-ը:

Այս լուրին արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու հերքել է այն՝ գրելով․ Ընկերներ ջան, կարծում եմ՝ այս ժամանակահատվածում պետք է սովորած լինեիք ապատեղեկատվությանը: Ոստիկանապետի հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը:

Mediaport ալիքը նաև գրում է.

«Այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանն, առանց ստորագրելու և առարկություններով հետ ուղարկեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանագիրը, Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է հայտնվել. նա այս պահին իր մոտ է կանչել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և տարբերակներ է քննարկում ամեն գնով ԳՇ պետի նկատմամբ գործ հարուցելու համար։

Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն հրաժարավել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգը, որից հետո նա ոստիկանության հատուկջոկատայիններին է նույն հրահանգը տվել, սակայն ոստիկանության սպաները ևս հրաժարվել են կատարել Փաշինյանի հրահանգը:

Կառավարությունում այս պահին խուճապային տրամադրություններ են»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին