▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները 4 անչափահասի են վրաերթի ենթարկել

Ա1+ը գրում է. Հրազդանում ոստիկանները 4 անչափահասի են վրաերթի ենթարկել: Նրանցից մեկին քաղաքացիական մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, 2001 թվականին ծնված երեխան ստացել է կոնքի շրջանում վնասվածք, նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Մնացած 3 երեխաները շարունակում են մասնակցել երթին: Ականատեսներից Էրիկ Սահակյանը Ա1+ի հետ զրույցում նշեց, որ իրենք՝ մի խումբ երիտասարդները խաղաղ ցույց են արել, փորձել են փակել ճանապարհը, իսկ այդ ընթացքում ոստիկանական մեքենան քշել է նրանց վրա:

Ոստիկանները պատճառաբանել են, որ մեքենայի արգելակները լավ չեն աշխատել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին