▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները հանցավոր խումբ են բռնել՝ մոտ երկու տասնյակ գողության կասկածանքով

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սևան քաղաքի 25-ամյա մի բնակիչ Արարատի մարզի մի շարք գյուղերում մեքենաներից գողություններ է արել:

Մայիսի 13-ին, ժամը 14-ի սահմաններում, քրեական հետախույզները, Սևանի բաժնի ծառայողների հետ, Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցից կասկածվողին «ՎԱԶ- 2115» մակնիշի իր մեքենայով բերման ենթարկեցին ոստիկանության Արտաշատի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ մայիսի 9-ից 10-ը նա, Հրազդանի 29-ամյա մի բնակչուհու և 22-ամյա մի երիտասարդի հետ, Արարատի մարզի Մրգավան, Դալար և Բերքանուշ գյուղերում կայանված 8 տարբեր մակնիշի մեքենաներից կատարել է գողություններ:
Նույն օրը՝ մայիսի 13-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով Հրազդան քաղաքից ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկվել գողության մյուս մասնակիցները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նրանք տվել են խոստովանական բացատրություններ: Տուժողներից ընդունվել է հաղորդում: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Իրավապահները պարզել են նաև, որ կասկածվողներն ապրիլ-մայիս ամիսներին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում տարբեր մակնիշի մեքենաներից մարտկոցներ են գողացել:

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին