▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկաններն այցելել են իմ բնակարան և փոխանցել ՀՔԾ-ի կողմից կազմված ծանուցագիրը. Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Արաբկիրի բաժնի ոստիկանության աշխատակիցներն այցելել են իմ բնակարան և փոխանցել ՀՀ ՀՔԾ-ի կողմից կազմված ծանուցագիրը: Ծանուցագրում նշված է, որ ցանկանում են լսել իմ բացատրությունները` նիկոլ փաշինյանի կողմից լրտեսություն անելու և գումարի դիմաց հողեր հանձնելու վերաբերյալ: Համոզված եմ, որ ՀՔԾ-ում կան քննիչներ, ովքեր ունեն բավարար փաստեր նիկոլ փաշինյանին և աննա հակոբյանին ներգրավելու որպես մեղադրյալներ՝ ոչ միայն գործակալներ լինելու և գումարի դիմաց հող հանձնելու փաստերի հիման վրա: Համոզված եմ նաև, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նույնպես ունի բավարար գիտելիքներ քրեական հետապնդում իրականացնելու վերոնշյալ զույգի և նրանց հետ համագործակցող խմբակի անդամների նկատմամբ: Սակայն այն փաստը, որ այդ քրեական հետապնդումը առ այսօր տեղի չի ունեցել և հույսը դրել են իմ կողմից բացատրություններ ներկայացնելու անհրաժեշտության վրա, երկմտանքի տեղիք է տալիս: Այդուհանդերձ, նիկոլի և աննայի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գործում ես պատրաստակամություն եմ հայտնում տրամադրելու բացատրություններ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին