Ոստիկանությունը հերքում է տեղեկությունները, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին, այսօր երեկոյան, ընկերների հետ հարձակվել է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան վրա:
Նշվում էր, թե հնչել են հայհոյանքներ և սպառնալիքներ Սամվել Բալասանյանի հասցեին:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Asekose.am-ին նշել է, որ այդ տեղեկությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը:
Սակայն, ըստ տարածված լուրերը, Սամվել Բալասանյանի հասցեին սպառնալիքներ, իրոք,հնչել են է: Նշվում է, թե դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով: Կատարվածի մասին կփորձենք տեղեկություններ ներկայացնել վաղը: