▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը պատրաստվում է կեսգիշերին

 

Բաղրամյան պողոտան փակ է, ճիշտ է՝ մարդկանց թիվը մեծ չէ, էներգետիկան այնպիսին չէ, ինչպես 2 ամիս առաջ, սակայն այս անգամ ընդգծված ագրեսիա կա:
Ոստիկանության շարունակական զգուշացումները՝ ակցիայի անօրինական լինելու մասին, կարծես թե հուշում են, որ ոստիկանությունն այս անգամ չի «հանդուրժելու» պողոտայի փակ լինելը: Դրա մասին, 2-3 ժամ առաջ, բացեբաց խոսեց նաև փոխոստիկանապետ Ոսիպյանը:
Մարդկանց թիվը անհրաժեշտ կրիտիկականի չի հասնի, որովհետև ի տարբերություն 2 ամիս առաջ տեղի ունեցած ակցիայի, այս անգամ հանրության մի զգալի մաս կամ ստացավ իր հարցերի պատասխանը կամ համակերպվեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հնչած հիմնավորումներին: Համենայնդեպս, այդպես է ստացվում:
Իսկ ոստիկանությունը կարծես թե սպասում են կեսգիշերին, երբ մարդկանց թիվն առավել կնվազի, իսկ պողոտան բացելը խնդիր չի լինի:
Հ.Գ. Օսիպյանի թևավոր դարձած կոչը՝ «քնքշորեն գրկեք ակտիվիստներին, նրանք մեր քույրերն են», կրկին արդիական է: 
Արմեն Վարդանյան 

Բաղրամյան պողոտան փակ է, ճիշտ է՝ մարդկանց թիվը մեծ չէ, էներգետիկան այնպիսին չէ, ինչպես 2 ամիս առաջ, սակայն այս անգամ ընդգծված ագրեսիա կա:Ոստիկանության շարունակական զգուշացումները՝ ակցիայի անօրինական լինելու մասին, կարծես թե հուշում են, որ ոստիկանությունն այս անգամ չի «հանդուրժելու» պողոտայի փակ լինելը: Դրա մասին, 2-3 ժամ առաջ, բացեբաց խոսեց նաև փոխոստիկանապետ Ոսիպյանը:

Մարդկանց թիվը անհրաժեշտ կրիտիկականի չի հասնի, որովհետև ի տարբերություն 2 ամիս առաջ տեղի ունեցած ակցիայի, այս անգամ հանրության մի զգալի մաս կամ ստացավ իր հարցերի պատասխանը կամ համակերպվեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հնչած հիմնավորումներին: Համենայնդեպս, այդպես է ստացվում:Իսկ ոստիկանությունը կարծես թե սպասում են կեսգիշերին, երբ մարդկանց թիվն առավել կնվազի, իսկ պողոտան բացելը խնդիր չի լինի:

Հ.Գ. Օսիպյանի թևավոր դարձած կոչը՝ «քնքշորեն գրկեք ակտիվիստներին, նրանք մեր քույրերն են», կրկին արդիական է: 

Արմեն Վարդանյան 

 

 

Թե ինչ է կատարվում այս պահին Բաղրամյան պողոտայում ու դրա մատույցներում` հետևեք 1in.am-ի և a1plus.am-ի ուղիղ եթերներում:

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին